Գնդապտուղ կասպիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդապտուղ կասպիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Alysseae
Ցեղ Գնդապտուղ (Physoptychis)
Տեսակ Գնդապտուղ կասպիական (P. caspica)
Միջազգային անվանում
Physoptychis caspica

Գնդապտուղ կասպիական (լատին․՝ Physoptychis caspica), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, մոխրագույն բույս է։ Ցողունն ունի 5-15 սմ բարձրություն։ Տերևները ցողունի հիմքում խմբված են, էլիպսաձև-նշտարաձև, ներքևից ցցված միջին ջղով։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ դեղին։ Պտուղը փքված և գնդաձև պատիճակ է, ունի 15-20 սմ տրամագիծ և նուրբ մոխրագույն թավոտություն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաներ) և Մեղրու (Գոխթան սար) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակերևույթից 2900–3200 մ բարձրությունների վրա, ժայռոտ, քարքարոտ տեղերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված հատկապես կլիմայի փոփոխության պատճառով բնակության միջավայրի փոփոխության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդապտուղ կասպիական» հոդվածին։