Գառնառվույտ լազիստանյան
| Գառնառվույտ լազիստանյան | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Galegeae |
| Ենթատրիբա | Astragalinae |
| Ցեղ | Գառնառվույտ (Oxytropis) |
| Տեսակ | Գառնառվույտ լազիստանյան (O. lazica) |
| Միջազգային անվանում | |
| Oxytropis lazica | |
Գառնառվույտ լազիստանյան (լատիներեն՝ Oxytropis lazica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար, դեղին և սպիտակ մազիկներով ծածկված, բազմամյա գետնամերձ անցողուն բույս է։ Տերևներն ունեն 2-6 սմ երկարություն։ Տերևիկները 9-15 զույգ են։ Ծաղկակիրները թույլ են և ծաղկաբույլի հետ միասին ունեն 2,5-8 մմ երկարություն։ Ծաղկաբույլը սակավածաղիկ է, պտղի ժամանակ չերկարացող և 4-10 ծաղիկներով։ Պսակը բաց երկնամանուշակագույն է։ Դրոշն ունի 17-20 մմ երկարություն։ Մինչև 20 մմ երկարությամբ ունդերը ձվաձև-երկարավուն են, թեթևակի կորացած և կարճամազ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Գեղամի (լեռնագագաթներ Սևսար, Զիարեթ, Հատիս և Քյանքան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան Անդրկովկասում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան և ալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-3300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնառվույտ լազիստանյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնառվույտ լազիստանյան» հոդվածին։ |
|
|