Պոպուլիկ օղակադիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոպուլիկ օղակադիր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Ծխաբույսազգիներ
Տեսակ Պոպուլիկ օղակադիր
Լատիներեն անվանում
Corydalis verticillaris


Պոպուլիկ օղակադիր (լատին․՝ Corydalis verticillaris), ծխաբույսազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդաձև պալարով բույս է։ Ցողունային տերևները երկուսն են՝ հակադիր, նստադիր կամ կարճակոթ, 3 (2)-փետրաձև, առաջին կարգի սեգմենտները երկար կոթուկներով են, 3-4-ական ամեն կողմից, համարյա հակադիր, 2-3-բլթակով վերջին կարգի սեգմենտները խոր են։ Ծաղկաբույլն ունի 3-8 ծաղիկներով ողկույզ։ 16-35 մմ երկարությամբ պսակը վարդագույն կամ բոսորագույն է, գագաթին մուգ ծիրանագույն պուտով։ Խթանը 1,5-2 անգամ արտաքին պսակաթերթից երկար է, համարյա ուղիղ կամ կորացած[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթներ Գազանասար և Խուստուփ) և Մեղրու (Լեհվազ գյուղի և Բողոքարի միջև, Ճգնավոր լեռ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսային Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 1900-3100 մ բարձրությունների վրա, վերին լեռնային գոտուց մինչև ալպիական գոտի, քարափլուզուտներում, քարքարոտ և կավոտ լանջերին, տրագականտային համակեցություններում։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին, պտղաբերում՝ մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոպուլիկ օղակադիր» հոդվածին։