Թիակիկ սովորական
Թիակիկ սովորական | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Phallus impudicus
|
Թիակիկ սովորական, մորկեղ գարշահոտ (լատին․՝ Phallus impudicus), Phallaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]3-4 սմ տրամագծով, սպիտակ, ձվաձև, օվալաձև երիտասարդ փակ պտղամարմինները երբեմն գնդաձև են։ Մինչև 30 սմ երկարությամբ հասունացած պտղամարնինները խոշոր են։ Եռաշերտ պերիդիումի արտաքին և ներքին շերտերը փառանման են, հարթ, միջին շերտը՝ դոնդողանման։ Պերիդիումը պատռվում է 2-4 մասերի՝ բլթակների, որոնք պահպանվում են պտղամարմնի հիմքում բաժականման պատյանի (վոլվա) տեսքով։ 5-20 x 2-4 սմ երկարությամբ ոտիկով, գլանաձև, սպունգանման, քարանձավանման կառուցվածքով ռեցեպտակուլը սպիտակ է, սնամեջ։ Գլխիկը առաջացնում է զանգակաձև գլխարկ՝ պատված լորձնային, ձիթապտղագույն, երբեմն սպիտակ, փառակալած գլեբայով։ Ունի սուր տհաճ հոտ։ 3-5,5 x 2-2,8 մկմ, բաց դեղնավուն, գլանաձև, էլիպսաձև սպորները ընկղմված են լորձի մեջ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հարավային Կովկաս (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ, Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթա, Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավանի շրջակայք[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է հողի վրա, լայնատերև անտառներում, փոքր խմբերով, 1200-1960 մ բարձրություններում, հունիս-հոկտեմբեր ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է։ Ուտելի է երիտասարդ վիճակում, երբ պտղամարմինը ձվաձև է։ Ժողովրդական բժշկության մեջ երիտասարդ պտղամարմիններն օգտագործվում են որպես դեղամիջոց[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակիկ սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակիկ սովորական» հոդվածին։ |
|