Կարծրախոտ Վորոնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարծրախոտ Վորոնովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Կարծրախոտ (Sclerochloa)
Տեսակ Կարծրախոտ Վորոնովի (S. woronowii)
Միջազգային անվանում
Sclerochloa woronowii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Կարծրախոտ Վորոնովի (լատ.՝ Sclerochloa woronowii), հացազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապեոտության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա ճիմ չառաջացնող խոտաբույս է, որն ունի 6-20 սմ բարձրություն: 0,5-1 մմ լայնությամբ տերևաթիթեղները գծային-բզաձև են: Ծաղկաբույլերը միակողմանի հասկանման հուրաններ են՝ 4-10 սմ երկարությամբ և 1-1,5 սմ լայնությամբ: Հասկիկները խիստ ճյուղավորված են, 4-6 ծաղիկներով[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Սիսիան, Գորիս) և Մեղրու (Ագարակ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Ղարաբաղում, Նախիջևանում, Իրաքում, Աֆղանստանում և Միջին Ասիայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1700 բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային, աղակալված հողերի, հղկված գլաքարերի, գետամերձ ավազների վրա: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում: Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6