Այծակն հաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այծակն հաստ
Այծակն հաստ
Այծակն հաստ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Տրիբա Triticeae
Ենթատրիբա Triticinae
Ցեղ Այծակն (Aegilops)
Տեսակ Այծակն հաստ (A. crassa)
Միջազգային անվանում
Aegilops crassa
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Այծակն հաստ (լատ.՝ Aegilops crassa), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-40 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած միամյա խոտաբույս է: 5-10 սմ երկարությամբ հասկերը խիտ թավոտ են և 6-9 պտղակալող հասկիկներով: 7-10 մմ երկարությամբ հասկիկներն ունեն 4-7 ծաղիկ: 7-10 մմ երկարությամբ ծաղկային թեփերն ունեն մինչև 8 սմ երկարությամբ քիստ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Հրազդան գետի կիրճ Երևանի շրջակայքում): Աճում է նաև Իրանում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1100 մ բարձրությունների վրա, ինչպես նաև քարքարոտ լանջերին, գետերի հղկված գլաքարերի և քարաթափվածքների վրա: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է և գտնվում է շինարարության համար ինտենսիվ յուրացման գոտում: Տեսակին, կապված բնակության պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6