Ազազու օշինդրանման
| Ազազու օշինդրանման | |
Ազազու օշինդրանման | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
| Տրիբա | Inuleae |
| Ցեղ | Ազազու (Carpesium) |
| Տեսակ | Ազազու օշինդրանման (C. abrotanoides) |
| Միջազգային անվանում | |
| Carpesium abrotanoides | |
Ազազու օշինդրանման (լատիներեն՝ Carpesium abrotanoides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հզոր, խիտ, մազոտ արմատով բազմամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-80 սմ-ի։ Բույսի ճյուղերը երկար են՝ ճիպոտանման, մինչև վեր տերևակալած։ Տերևները երկարավուն են, անհավասար, կարճ սղոցաատամնավոր եզրերով։ Զամբյուղները մանր են, ձվաձև, երկարավուն։ Եզրի ծաղիկները դժգույն դեղին են՝ թելանման պսակով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Լուկաշին գյուղի շրջակայքում։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, առուների ափերին, խոնավ ձորակներում, խոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազու օշինդրանման» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազու օշինդրանման» հոդվածին։ |
| ||||||