Աստերոլինոն աստղաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստերոլինոն աստղաձև
Աստերոլինոն աստղաձև
Աստերոլինոն աստղաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ենթաընտանիք Միրսինայիններ (Myrsinoideae)
Ցեղ Lysimachia
Տեսակ Աստերոլինոն աստղաձև (L. linum-stellatum)
Միջազգային անվանում
Lysimachia linum-stellatum

Աստերոլինոն աստղաձև (լատին․՝ Asterolinon linum–stellatum), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-5 (10) սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Երկարավուն ձվաձև տերևները դասավորված են հակադիր։ Մազանման ծաղկակոթերը պտղի ժամանակ աղեղաձև կորացած են։ Բաժակի մասերը աստղաձև են և չռված։ Պսակը դեղնասպիտակավուն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ալդարա)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հարավարևմտյան Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 900-1100 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, քարքարոտ լանջերին և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` ապրիլ-մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և ենթակառուցվածքի զարգացման հետ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստերոլինոն աստղաձև» հոդվածին։