Չորապտեր արծվապտերային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորապտեր արծվապտերային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Պտերանմաններ
Ընտանիք Սինոպտերիդազգիներ
Տեսակ Չորապտեր արծվապտերային
Լատիներեն անվանում
Cheilanthes pteridioides


Չորապտեր արծվապտերային (լատին․՝ Cheilanthes pteridioides), սինոպտերիդազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատավոր բազմամայա բույս է, որի բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի։ Վայրի թիթեղը կանաչ է, կաշենման, վերևից մերկ է, տակից՝ պատված նուրբ մազիկներով, վերջին կարգի սերգեմենտները երկարավուն են, տափակ, կոթերը՝ բարակ, փայլուն, գորշավուն կամ սև թաղանթներով ծածկված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է միայն Մեղրու ֆլորիստական շրջանում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Արևմտյան (Թուրքիա, Իրան) եվ Միջին Ասիայում, Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին եվ միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 500-1800 մ բարձրությունների վրա՝ ժայռերի ճեղքերին, քարերի մեջ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառակուսի կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորապտեր արծվապտերային» հոդվածին։