Տափոլոռ խոզանատերև
| Տափոլոռ խոզանատերև | |
Տափոլոռ խոզանատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Papilionoideae |
| Տրիբա | Fabeae |
| Ցեղ | Տափոլոռ (Lathyrus) |
| Տեսակ | Տափոլոռ խոզանատերև (L. latifolius) |
| Միջազգային անվանում | |
| Lathyrus latifolius | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Տափոլոռ խոզանատերև (լատիներեն՝ Lathyrus setifolius), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]60 սմ երկարությամբ, թույլ, ճյուղավորված ցողուններով միամյա բույս է։ Տերևիկները 2-10սմ երկարությամբ և 1-3 մմ լայնությամբ են, մեկ զույգ են, գծային–նշտարաձև։ Տերևի առանցքը վերջանում է ճյուղավորված բեղիկով։ Ծաղկակիրները ունեն մեկ ծաղիկ և 10-30 մմ երկարություն։ Պսակը վարդամանուշակագույն է։ Դրոշի երկարությունը հասնում է 8-10 մմ–ի։ Երկարավուն-օվալ ունդերը ունեն 20-30 մմ երկարություն, 8-10 մմ լայնությունը, հիմքում՝ նեղացող ոստիկ, որն էլ իր հերթին բաղկացած է 2 (3) մեծ, գորտնուկավոր սերմերից[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտանի լեռնանցքի լանջերին և «Շիկահող» արգելոցի տարածքում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 650–1000 մ բարձրությունների վրա, անտառում, շիբլյակում և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամիսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ խոզանատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ խոզանատերև» հոդվածին։ |
| ||||||
|