Սոխ թալիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխ թալիշյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ թալիշյան (A. talyschense)
Միջազգային անվանում
Allium talyschense

Սոխ թալիշյան (լատին․՝ Allium talyschense Miscz. ex Grossh.), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր բույս է, որի ցողունի բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի։ Տերևները տափակ են։ Ծաղկաբույլը՝ գլխիկանման։ Ծաղկապատը՝ գնդաձև–զանգականման, մասերը՝ սպիտակ, ամուր, ծիրանագույն ջղով[1]։ Սոխուկները փոքրաթիվ են, մանր, դեղնավուն, փայլուն, գրեթե հարթ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում՝ Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև։ Աճում է նաև Թալիշում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2200-2400 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից պակաս է։ Այն համարվում է Հարավային Կովկասի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տեսակին ներքին գործոնների, պատահականության և արածեցման պատճառով սպառնում է միակ աճելավայրի կորուստ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ թալիշյան» հոդվածին։