Եղբորոսին քրդական
| Եղբորոսին քրդական | |
Եղբորոսին քրդական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
| Ենթաընտանիք | Էպիդենդրայիններ (Epidendroideae) |
| Տրիբա | Neottieae |
| Ցեղ | Եղբորոսին (Cephalanthera) |
| Տեսակ | Եղբորոսին քրդական (C. kurdica) |
| Միջազգային անվանում | |
| Cephalanthera kurdica | |
Եղբորոսին քրդական (լատիներեն՝ Cephalanthera kurdica), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-40 սմ բարձրությամբ, բազմամյա, ստորգետնյա կոճղարմատավոր, գեղազարդային խոտաբույս է։ 4 սմ երկարությամբ տերևները զարգացած են և սակավաթիվ։ Ծաղիկները վարդագույն են կամ սպիտակավուն։ Լայնակի նեղացումով ծաղկի շուրթն ունի կարճ, բութ խթան։ Հիմքի մոտ ոլորված սերմնարանը նստադիր է, իսկ պտուղը՝ վերև ուղղված[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Լիճքվազ)։ Աճում է նաև Հյուսիսարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Անատոլիայում, Հյուսիսային Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և կրաքարային տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ պոպուլյացիան սահմանակից է Իրանում աճող պոպուլյացիայի հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբորոսին քրդական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբորոսին քրդական» հոդվածին։ |
|
|