Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է նախալեռնային և լեռնային գոտիներում (700-2000 մ բւսրձրություններում), ասեղնատերև, և խառնանտառներում, խճահողերում, կրաքարոտ վայրերում և այլն։ Բարձրությունը 15-60 սմ է։ Տերևները խոշոր են, նստադիր, հերթադիր, լայն-նշտարաձև կամ էլիպսաձև։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։ Կովկասյան եղբորոսին ՀՀ բնաշխարհիկ է։ Դամասոնյան եղբորոսին (հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի միջին և ստորին լեռնային գոտիների հաճարենու, բոխու և կաղնու անտառներում), կարմիր եղբորոսին (հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նախալեռնային և լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) և քրդական եղբորոսին (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Գեղազարդիչ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։