Վոլվարիելա մետաքսանման
Վոլվարիելա մետաքսանման | |
Վոլվարիելա մետաքսանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Pluteaceae |
Ցեղ | Volvariella |
Տեսակ | Վոլվարիելա մետաքսանման (V. bombycina) |
Միջազգային անվանում | |
Volvariella bombycina |
Վոլվարիելա մետաքսանման (լատին․՝ Volvariella bombycina), Pluteaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկորատիվ քսիլոտրոֆ սունկ է։ Պտղամարմիններն ուտելի են։ 7-25 սմ տրամագծով գլխարկը սպիտակ է, դեղնավուն, դեղնակաթնագույն, բաց դեղնակիտրոնագույն, սկզբում գնդաձև է, հետո՝ զանգակաձև կամ կիսափռված, թմբիկով, մետաքսանման, չոր և թույլ թեփուկավոր, իսկ կենտրոնում՝ հարթ։ Սնկի հաճելի համով պտղամիսը սպիտակ է։ Թիթեղները սպիտակ են, հետո՝ վարդագույն, խիտ դասավորված և բարակ, իսկ մեջտեղում՝ հաստացած։ Կենտրոնական, երբեմն ծռված և հարթ, սպիտակ ոտիկը 8-25 x 1,5-2,5 սմ է, հիմքային մասում՝ ուռուցիկ, լայն ընդհանուր ծածկոցի մնացորդներով կամ պատյանով (վոլվա)։ Մինչև 5 սմ բարձրությամբ բլթակաձև եզրերով վոլվան սպիտակավուն է, արտաքինից գորշավուն, լայն և ազատ։ Սպորափոշին վարդագույն է։ Բաց վարդագույն սպորները 7–10 x 5–6 մկմ են, էլիպսաձև, ձվաձև և հարթ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում տարածվում է Իջևանի («Դիլիջան» ազգային պարկ) և Երևանի (բուսաբանական այգու տարածք) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հունիս–սեպտեմբեր ամիսներին, խմբերով, կենդանի և մահացած լայնատերև ծառատեսակների (հիմնականում բարդիների, ուռենիների և հաճարենիների) բների, փչակների վրա, լայնատերև անտառներում, 1100-1450 մ բարձրությունների վրա[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլվարիելա մետաքսանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլվարիելա մետաքսանման» հոդվածին։ |
|