Ասպերուգինոիդես անութային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասպերուգինոիդես անութային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Ցեղ Ասպերուգինոիդես (Asperuginoides)
Տեսակ Ասպերուգինոիդես անութային (A. axillaris)
Միջազգային անվանում
Asperuginoides axillaris

Ասպերուգինոիդես անութային (լատ.՝ Asperuginoides axillaris), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա, գետնատարած փռված կամ բարձր, խարիսխանման մազիկներով պատված ճյուղերով բույս է: Ցողուններն ունեն 7-70 սմ բարձրություն: Տերևները երկարավուն են, կարճ կոթուններով: Ծաղիկները միայնակ են, սպիտակ պսակաթերթերով: Պտուղը կլորավուն պատիճակ է` տափակ, միասերմ բներով և գտնվում է տերևների անութներում[1]:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում Երևան քաղաքի տարածքում (Հրազդան գետի կիրճ, Նորքի այգիներ, Ջրվեժ): Ընդհանուր արեալը, ընդգրկում է Իրանը և Միջին Ասիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1500 մ բարձրությունների վրա, չոր լանջերին։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում մայիսին-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 100 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս: Տեսակին, կապված քաղաքաշինության և Երևանի սահմանների ընդարձակման հետ սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6