Ծվծվուկ ավազուտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծվծվուկ ավազուտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Տրիբա Sileneae
Ցեղ Ծվծվուկ (Silene)
Տեսակ Ծվծվուկ ավազուտային (S. linearis)
Միջազգային անվանում
Silene linearis

Ծվծվուկ ավազուտային (լատ.՝ Silene arenosa), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, որն ունի 5-25 սմ բարձրություն։ Ցողունները և ծաղկակոթերը բարակ են ու կոշտ։ Պսակաթերթերը սպիտակ են կամ վարդագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գոռավան, Զվարթնոց)։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 800-900 մ բարձրությունների վրա, ավազային անապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայտնի է երկու փոքր պոպուլացիա, որոնցից մեկը համարյա անհետացել է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելանոցի տարածքում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 

։