Ոսպ ոսպնյականման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսպ ոսպնյականման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Fabeae
Ցեղ Ոսպ (Lens)
Տեսակ Ոսպ ոսպնյականման (L. ervoides)
Միջազգային անվանում
Lens ervoides

Ոսպ ոսպնյականման (լատ.՝ Lens ervoides), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-55 սմ երկարությամբ, բարակ թույլ ցողունով միամյա բույս է։ Տերևիկները 2-4 զույգ են: Ծաղկակիրները ունեն 1 (2) ծաղիկներ և տերևներից երկար են: Ունդերը կարճ-մազոտ են, կլոր-ռոմբաձև, 6-7 մմ տրամագծով: Արմատային վզիկի շուրջը առաջանում են բազմաթիվ ցողունիկներ, որոնք ծաղկում են և վերգետնյաների նման առաջացնում ստորգետնյա պտուղներ: Կուլտուրական ոսպի վայրի ազգակիցն է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Դարեղեգիսի (Հերհեր) և Զանգեզուրի (Կապան) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, Հարավային Եվրոպայում, Անատոլիայում, Կիպրոսում, Սիրիայում և Հյուսիս–արևմտյան Աֆրիկայում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 750-1800 մ բարձրությունների վրա: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Տեսակի ընդհանուր լայն տարածման պատճառով սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6