Կատվադաղձ խուլեղինջատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվադաղձ խուլեղինջատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Կատվադաղձ (Nepeta)
Տեսակ Կատվադաղձ խուլեղինջատերև (N. lamiifolia)
Միջազգային անվանում
Nepeta lamiifolia

Կատվադաղձ խուլեղինջատերև (լատին․՝ Nepeta lamiifolia), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-50 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Տերևները եռանկյուն-կլորավուն են, սրտաձև հիմքով, ստորինները՝ երկար կոթուններով։ Ծաղիկները խմբված են խիտ կիսահովանոցային ծաղկաբույլերում, ստորինները իրարից հեռացած են, վերինները՝ համարյա գլխիկանման խմբված։ 8-10 մմ երկարությամբ բաժակը թեք հատվածով է և 5 ատամիկներով։ 20 մմ երկարությամբ պսակը մանուշակագույն է, երկշուրթ։ Էրեմները մերկ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանի լեռնաշղթա) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը, բացի Հայաստանից, հանդիպում է Արևելյան Կովկասում, Փոքր Ասիայում և Իրաքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտում` ծովի մակարդակից 2000-3200 մ բարձրությունների վրա, քարքարոտ տեղերում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է 2 պոպուլյացիա՝ Սևանա լճի ավազանի բարձրադիր տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվադաղձ խուլեղինջատերև» հոդվածին։