Կտավատազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կտավատազգիներ
Linum pubescens.jpg
Linum pubescens
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Կարգ Կտավատածաղկավորներ
Ընտանիք Կտավատազգիներ
Ցեղ Կուժկոտրուկ
Լատիներեն անվանում
Linaceae
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 29200
NCBI 4004

Կտավատազգիներ (լատ.՝ Linaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք է։ Ընդգրկում է շուրջ 250 տեսակ, 8-14 ցեղ։ Խոտաբույսեր են կամ թփեր։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր կամ հակադիր, նստադիր։ Տերևակիցները մեծ մասամբ աննկատելի են։ Ծաղիկները կանոնավոր են, բաժակաթերթերը 5-9, որոնք մնում են պտղին կից։ Պսակաթերթերը նույնքան են։ Առէջները 5-ն են, բացի դրանից կան ստամինոդիումներ։ Սերմնարանը ունի իսկական և կեղծ միջնորմներ, սռնակները 5-9 –ն են։ Պտուղը տուփիկ է կամ կորիզավոր։ Սերմերն էնդոսպերմ չունեն։

Ծաղկի ընդհանուր բանաձևը։

Հայաստանում մեկ տեսակ՝ Կտավատ Բարսեղյանի Linum barsegjanii Gabrielian et Dittr.(=L. seljukorum auct. non P. H. Davis) գտնվում է Հայաստանի կարմիր գրքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]