Ցիստոդերմա ամիանտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիստոդերմա ամիանտային
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Agaricaceae
Տեսակ Ցիստոդերմա ամիանտային
Լատիներեն անվանում
Cystoderma amianthinum


Ցիստոդերմա ամիանտային (լատին․՝ Cystoderma amianthinum ), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-5 սմ տրամագծով դեղնաոսկեգույն կամ բաց շագանակագույն գլխարկը դեղնավուն է, սկզբում կիսագնդաձև է, հետո փռված, մեջտեղում լայն տափակ թմբիկով, չոր, մանր հատիկավոր, ալրանման փառով ծածկված, իսկ եզրերին՝ մասնակի ծածկոցի մնացորդներով։ Դեղնավուն երանգով, տհաճ հոտով և ալյուրի համաով պտղամիսը սպիտակ է կամ սպիտակավուն, կտրվածքում գույնը անփոփոխ է։ Սպիտակ թիթեղները չորացնելուց հետո դեղնավուն են, ոտիկին կպած, խիտ դասավորված, բարակ և հարթ եզրերով։ Առկա են նաև թիթեղիկները։ 3-5 x 4-8 սմ ոտիկը սպիտակավուն է, գլանաձև, լցոնված, հետո սնամեջ է, գագաթնային դեղնավուն օղակով, օղակից վերև մերկ է, իսկ դեպի ներքև՝ գլխարկի գույնի և հատիկավոր։ Սպորափոշին սպիտակ է, անգույն, հարթ, էլիպսաձև սպորները՝ 5-7 x 3-4 սմ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Աֆրիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջաններում՝ «Դիլիջան» ազգային պարկում և «Ախնաբատի կենի» արգելավայրում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է փռոցաշերտի և 1700 մ բարձրության վրա, խառը անտառներում, սեպտեմբեր ամսին։ Փռոցաշերտային սապրոտրոֆ է։ Պտղամարմիններն ուտելի են, սակայն ոչ արժեքավոր[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Պահպանվում «Ախնաբատի կենի» արգելավայր համապատասխան էկոհամակարգում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիստոդերմա ամիանտային» հոդվածին։