Ախնաբադի կենու արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ախնաբադի կենու արգելավայր
Aghavnavank.JPG
Տեսակարգելոց
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքՏավուշի մարզ
Աշխարհագրական տեղադրաումԾաղկուտի լեռներ
Հիմնվել է1959
Մակերես25 հեկտար
ԲԾՄ1550 մետր

Ախնաբաթի կենու պուրակ արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1959 թվականին, ունի 25 հա տարածք։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Միափորի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին, Ծաղկուտ լեռնաբազուկի վրա, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբաթի եկեղեցու հարևանությամբ՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում Խաչարձան գետի ավազանում։ Ստեղծվել է մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 25 մ բարձրություն և բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու ծառեր։ Կենին բազմանում է բնական ճանապարհով՝ սերմերից։ Հատապտղային կենին մշտադալար բարձրահասակ ծառ է՝ մուգ կանաչ կոնաձև սաղարթով։ Կենու երկրորդ՝ կարմրածառ անունը պայմանավորված է կարմրավուն բնափայտով։ Այն մարդկությանը հայտնի է դեռևս 3000 տարի առաջ, երբ նրանից պատրաստում էին սարկոֆագներ՝ կենու բնափայտի՝ ջրում չնեխելու, սնկերի և միջատների նկատմամբ կայունության շնորհիվ։ Ավելի ուշ սկսել են պատրաստել ռազմական գործիքներ, կենցաղային իրեր, հետագայում՝ կահույք[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներ, «Խազեր», Երևան 2014


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png