Կտտկենի Տիգրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կտտկենի Տիգրանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Կտտկենի
Տեսակ Կտտկենի Տիգրանի
Լատիներեն անվանում
Sambucus tigrani
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

Կտտկենի Տիգրանի (լատ.՝ Sambucus tigrani), ցախեկեռասազգիներ ընտանիքի, կտտկենի ցեղի ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, որի ճյուղերը սկզբում դարչնագույն են, սպիտակավուն ոսպնյակներով ծածկված, այնուհետև կեղևը ստանում է մոխրագորշավուն գունավորում։ Բնափայտի միջուկը բաց գորշավուն է։ 8-15 սմ երկարությամբ, 2-6,5 սմ լայնությամբ տերևները բարդ են, կենտ փետրաձև, կազմված 5-7 տերևիկներից, ձվաձև-երկարավուն են, խոշոր անհավասար ատամնաեզր, վերևի կողմից՝ փայլուն, կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ։ Ծաղկաբույլերը երկարավուն-ձվաձև են, նոսր, 5-7 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնականաչավուն են, 5-7,5 սմ տրամագծով։ 0,5-0,6 սմ լայնությամբ պտուղները մարջանակարմիր են։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիսին։ Չորադիմացկուն է, լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, միանգամայն ցրտադիմացկուն է։ Որպես հազվագյուտ տեսակ գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»: Պահպանման ու տարածման խիստ կարիք կա[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական էնդեմիկ է. հանդիպում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արզնիում, Արայի լեռան վրա, Ապարանում, Վայքում, Հրազդանում, որտեղ աճում է քարքարոտ վայրերում, լեռնալանջերում, թավուտներում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Վերջերս նաև հայտնաբերվել է 1 պոպուլյացիա Վրաստանում։ Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Տեսակի գոյությանը վտանգ չի սպառնում։ Բնակության շրջանը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների և բնակավայրերի ընդարձակման ինտենսիվ յուրացման տարածքներում։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
  2. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6