Jump to content

Տափոլոռ կասսիայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափոլոռ կասսիայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Տափոլոռ (Lathyrus)
Տեսակ Տափոլոռ կասսիայի (L. cassius)
Միջազգային անվանում
Lathyrus cassius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տափոլոռ կասսիայի (լատին․՝ Lathyrus cassius), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

30-90 սմ երկարությամբ, նեղ-թևավոր ճյուղավորված ցողուններով միամյա բույս է։ Տերևը կազմված է 30-70 մմ երկարությամբ, 2-5 (8) մմ լայնությամբ 1 զույգ գծային տերևիկներից։ Տերևի առանցքը ճյուղավորված բեղիկով վերջացող է։ Ծաղկակիրները գեղձերով պատված են և ունեն 1 (2) ծաղիկ։ Բաժակը նույնպես գեղձերով է պատված և ունի լայն-եռանկյուն-ձվաձև ատամիկներ։ 11-13 մմ երկարությամբ պսակը ծաղկման սկզբում դեղին է, հետագայում դրոշը դառնում է վարդամանուշակագույն՝ մուգ ջղերով։ 30-40 մմ երկարությամբ, 5-6 մմ լայնությամբ ունդերը, հատկապես ոչ հասունները, ծածկված են ոսկեգույն նստադիր գեղձերով։ Բույսի սերմերը թմբիկավոր են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Գորիսի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց, Ագարակ և Եղվարդ գյուղերի շրջակայք)։ Աճում է Անատոլիայում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում, Իրանում[1]։

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում` ծովի մակարդակից 750-1400 մ բարձրությունների վրա, կաղնու-բոխու անտառներում, շիբլյակում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ կասսիայի» հոդվածին։