Խանձիլ հաղարջի
Խանձիլ հաղարջի | |
![]() Խանձիլ հաղարջի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հնդկացորենազգիներ (Polygonaceae) |
Ցեղ | Խավարածիլ (Rheum) |
Տեսակ | Խանձիլ հաղարջի (R. ribes) |
Միջազգային անվանում | |
Rheum ribes |
Խանձիլ հաղարջի (լատիներեն՝ Rheum ribes), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտելի, կերային և բազմամյա խոտաբույս է։ 50-100 սմ բարձրությամբ ցողուններն առանց տերևների են և հաստ։ Մինչև 50 սմ տրամագծով արմատամերձ տերևները կոթունավոր են, կաշենման, սրտաձև կլոր կամ կլորավուն։ Ծաղկաբույլը կիսագնդաձև բազմածաղիկ հուրան է։ Ծաղկապատի թերթերը 6 հատ են և պսակաթերթանման[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Շիրակի (Արագած գյուղի շրջակայք) և Երևանի (Սուրենավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Լոկալիտետները երկուսն են, որոնց միջև հեռավորությունը 120 կմ է։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1400 մ բարձրությունների վրա և չոր քարքարոտ տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում։ Հայտնի են 2 պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին, կապված ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|