Խավարծիլի որոշ տեսակներ մշակվում են որպես բանջարային, դաբաղային, դեղորայքային բույսեր։ Սննդի մեջ օգտագործվում են տերևակոթունները, որոնք սննդարար են, պարունակում են մինչև 2, 5% շաքարներ, 3, 5% օրգանական թթուներ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի աղեր և վիտամիններ։ Խավարծիլից պատրաստում են կոմպոտ, կիսել, մուրաբա, ջեմ, գինի։ Խավարծիլը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է աղիքների, լյարդի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես հակացինգային միջոց (արմատները)։
Մշակության մեջ առավել տարածված են 4 տեսակ խավարծիլեր՝
Ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է, լուսասեր չէ։ Բազմացվում է սերմերով, ինչպես նաև վեգետատիվ ճանապարհով՝ մայր թփի բաժանմամբ։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա։ Հայաստանում կարելի է մշակել գյուղատնտեսական բոլոր գոտիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 34)։