Աստղաշուշան Գաբրիելյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղաշուշան Գաբրիելյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հակինթազգիներ
Տեսակ Աստղաշուշան Գաբրիելյանի
Լատիներեն անվանում
Ornithogalum gabrielianae


Աստղաշուշան Գաբրիելյանի (լատին․՝ Ornithogalum gabrielianae), հակինթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-25 երբեմն 30 սմ բարձրությամբ բազմամյա, անցողուն բույս է։ Սոխուկն առաջացնում է ստորգետնյա ընձյուղ։ 20-30 սմ երկարությամբ, 0,3-1,5 սմ լայնությամբ տերևները նուրբ են, տափակ կամ ակոսավոր, առանց սպիտակ երկարավուն շերտի, ծաղկասլաքը՝ գերազանցող։ Ծաղկաբույլն 3-6 սմ երկարությամբ նեղ, խիտ, կարճացած ողկույզ է, սպիտակ ծաղիկներով և շատ կարճ կոթերով։ Տուփիկը փոքր է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ՝ Արագած)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000-2800 մ բարձրությունների վրա, հացազգային տարախոտերում, սևահողերի վրա, անտառի վերին սահմանի երկարությամբ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.