Ջրաշուշան սպիտակ
| Ջրաշուշան սպիտակ | |
Ջրաշուշան սպիտակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Nymphaeales |
| Ընտանիք | Հարսնամատազգիներ (Nymphaeaceae) |
| Ենթաընտանիք | Nymphaeoideae |
| Ցեղ | Ջրաշուշան (Nymphaea) |
| Տեսակ | Ջրաշուշան սպիտակ (N. alba) |
| Միջազգային անվանում | |
| Nymphaea alba | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Ջրաշուշան սպիտակ (լատիներեն՝ Nymphaea alba), հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղազարդային, ներկատու, բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս է, որի տերևները խոշոր կլորավուն կամ թույլ ձվաձև են և ինչպես ծաղիկները ջրի մակերեսին լողացող։ 14-16 (20) սմ տրամագծով ծաղիկները խոշոր են, միայնակ։ Բաժակաթերթերը 4 հատ են, հազվադեպ՝ 3 կամ 5։ Պսակաթերթերը պարուրաձև դասավորված են, սպիտակ, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող։ Պտուղը հատապտղանման է, սերմերը՝ օդային պղպղջակներ կրող արիլուսով՝ սերմնաթիկնոցով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Լոռու սարահարթի լճակներ. Ստեփանավանի և Տաշիրի միջև)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Անդրկովկասը, Սկանդինավյան թերակղզին, Եվրոպա, միջերկրածովյան ավազանը, Փոքր Ասիան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1900 մ բարձրությունների վրա, լճերում, չհոսող ջրերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Մինչև 1930 թվականը աճել է նաև Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Մարմարիկ գետի միջին հոսանքի ողողատներում գետի գարնանային վարարումներից առաջացած փոքրիկ լճակներում, սակայն մարդածին և բնական գործոնների բացասական ազդեցության հետևանքով տեսակն այստեղ ոչնչացել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր կրճատվող տեսակ կարգավիճակով։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Լոռու մարզում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշուշան սպիտակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշուշան սպիտակ» հոդվածին։ |
| ||||||||||
|