Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է և Հայաստանիէնդեմիկ, որի տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Միջավայրի պայմանների վատացման և բնակության տարածքի մակերեսի կրճատման պատճառ կարող է դառնալ տեսակի աճման վայրերում էկոհամակարգերի վրա շարունակվող ազդեցությունը։ Հանդիպում է Իջևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։