Էլեոնորա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Էլեոնորա Գաբրիելյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1929(1929-02-22)[1][2] (93 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբուսաբան
ԱմուսինՎլադիսլավ Աղաբաբյան
Commons-logo.svg Eleonora Gabrielian Վիքիպահեստում

Էլեոնորա Ցոլակի Գաբրիելյան (փետրվարի 22, 1929(1929-02-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-կարգաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր։ Հայաստանի բուսաշխարհի 12 էնդեմիկ տեսակներ անվանվել են Էլեոնորա Գաբրիելյանի պատվին[3]։

Վլադիսլավ Աղաբաբյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1955 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում։ Եղել է Արմեն Թախտաջյանի սաներից[4]։ 1989 թվականից եղել է բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, 1967 թվականից՝ Բույսերի կարգաբանության միջազգային ընկերակցության անդամ, 1965 թվականից՝ ՀՀ ԳԱԱ առընթեր արգելանոցների գծով համակարգող խորհրդի փոխնախագահ, 1980 թվականից՝ XIV միջազգային բուսաբանական վեհաժողովի պատվավոր փոխնախագահ, 1986 թվականին՝ Միջերկրական ծովեզերքի բույսերի կարգաբանության կազմակերպության խորհրդի անդամ։

Աշխատանքները վերաբերում են բույսերի կարգաբանության, էվոլյուցիայի, աշխարհագրության, ձևաբանության և անատոմիայի հարցերին։ Մասնակցել է «Հայաստանի ֆլորան» (ռուսերեն) բազմահատոր աշխատության 3-11-րդ հատորների պատրաստման և հրատարակման աշխատանքներին[5]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԳԱ Վ. Լ. Կոմարովի անվան մրցանակ, 1984
  • ՌԴ Ս. Ֆեոդորովի անվան պատվավոր դիպլոմ և մրցանակ, 2003
  • XII միջազգային բուսաբանական վեհաժողովի արծաթե մեդալ, 1985
  • XIV միջազգային բուսաբանական վեհաժողովի արծաթե մեդալ, 1987
  • Միջերկրական ծովեզերքի հերբերիումի հիմնադրամի արծաթե մեդալ, 2001

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кавказские представители рода Sorbus L., Тр. бот. ин-та АН Арм ССР, т. 11, Ереван, 1958, стр. 73-141.
  • Габриелян Э.Ц., Рябины (Sorbus L.)Заподной Азии и Гималаев, Ереван, 1978.[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 International Plant Names Index — 1999.
  2. 2,0 2,1 author citation
  3. Հանրաճանաչ բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը 80 տարեկան է
  4. «НЕПОВТОРИМАЯ ЭЛЕОНОРА»։ www.golosarmenii.am։ Վերցված է 2018-04-30 
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  6. Рябины (Sorbus L.) Западной Азии и гималаев