Ցորեն արարատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցորեն արարատյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ցեղ Ցորեն (Triticum)
Տեսակ Ցորեն արարատյան (T. araraticum)
Միջազգային անվանում
Triticum araraticum

Ցորեն արարատյան (լատ.՝ Triticum araraticum), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

70-110 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած ցողունով, միամյա, մոմային փառով ծածկված խոտաբույս է: 6-13 մմ լայնությամբ հասկերը երկշարք են, համեմատաբար լայն: Հասկերի առանցքը հեշտությամբ բաժանվում է մասերի: Հասկիկները 2 հատիկով են[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ողջաբերդ և Վեդի գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Արենի, Արփի և Աղավնաձոր գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: Տեսակը հանդիպում է Ադրբեջանում, Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին, ցանքերում, դաշտերի սահմանաշերտերում, ոռոգող ջրանցքների երկարությամբ: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է: Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը: Հանրապետությունում հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Քանի որ տեսակի տարածման շրջանի զգալի մասը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6