Ալոճ փոքրատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոճ փոքրատերև
Ալոճ փոքրատերև
Ալոճ փոքրատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Ալոճենի (Crataegus)
Տեսակ Ալոճ փոքրատերև (C. microphylla)
Միջազգային անվանում
Crataegus microphylla

Սզնի, ալոճ փոքրատերև (լատին․՝ Crataegus microphylla), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-2,5 մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է։ 1-3 սմ երկարությամբ, 1-1,8 սմ լայնությամբ տերևները, սկզբում երկու կողմից թավոտ են, հետագայում համարյա մերկ, մեծ մասամբ երկարավուն ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրով։ Ծաղկաբույլի ծաղիկները 4-10-ն են,իսկ 9-12 մմ երկարությամբ պտուղը երկարավուն էլիպսաձևից մինչև տանձանման[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում Իջևանի (Կիրանց, Ոսկեպար, Շամլուղ, Ախտալա) և Զանգեզուրի (Ներքին Հանդ, Վերին Խոտանան) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Թալիշում Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, անտառի եզրին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Էնդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.