Կորալորիզ եռաբաժան
| Կորալորիզ եռաբաժան | |
Կորալորիզ եռաբաժան | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
| Ենթաընտանիք | Էպիդենդրայիններ (Epidendroideae) |
| Տրիբա | Epidendreae |
| Ենթատրիբա | Calypsoinae |
| Ցեղ | Corallorhiza |
| Տեսակ | Կորալորիզ եռաբաժան (C. trifida) |
| Միջազգային անվանում | |
| Corallorhiza trifida | |
Կորալորիզ եռաբաժան (լատիներեն՝ Corallorhiza trifida), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-25 սմ բարձրությամբ, բազմամյա, առանց քլորոֆիլի օբլիգատ միկոտրոֆ խոտաբույս է։ Կոճղարմատը կարճ կորալանման է և առանց արմատների։ Ծաղկակիցները սերմնարանից կարճ են։ Խոտաբույսն ունի 3-10 ծաղիկ։ Ծաղկապատի եզրային արտաքին մասերը ներքև են թեքված և միացած՝ առաջացնելով թմբիկ։ Շուրթը եզրերից ատամիկներով է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Վանաձորի շրջակայք)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Կովկասը, բացի Նախակովկասից և Թալիշից, Եվրասիայի արկտիկական և բարեխառը շրջանները և Հյուսիսային Ամերիկան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա և փշատերև անտառներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է 1977 թվականին կատարված միակ հավաքով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է միայն փշատերև անտառներում, որոնք Հայաստանի անտառների աննշան մասն են կազմում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալորիզ եռաբաժան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալորիզ եռաբաժան» հոդվածին։ |
| ||||||
|