Բանպոտ նիզականման
| Բանպոտ նիզականման | |
Բանպոտ նիզականման | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Դաս | Polypodiopsida |
| Կարգ | Բազմոտիկներ (Polypodiales) |
| Ենթակարգ | Polypodiineae |
| Ընտանիք | Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae) |
| Ենթաընտանիք | Dryopteridoideae |
| Ցեղ | Բանպոտ (Polystichum) |
| Տեսակ | Բանպոտ նիզականման (P. lonchitis) |
| Միջազգային անվանում | |
| Polystichum lonchitis | |
Բանպոտ նիզականման (լատիներեն՝ Polystichum lonchitis), վահանապտերազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Ունի 10-45 սմ բարձրություն։ Վայի թիթեղը կոշտ է, կաշենման, գծային-նշտարաձև, շատ կարճ կոթով։ Ամենաներքևի սեգմենտները եռանկյուն են, հիմքում՝ կարճ ականջուկով, մնացածները լայն-ստրաձև են, սրասղոցաեզր[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիական շրջանում (Քաջարանի շրջակայք, Խուստուփ լեռնագագաթ)։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակերևույթից 2200-3000 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, քարքարոտ տեղերում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառակուսի կմ-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ նիզականման» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ նիզականման» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||