Գնարբուկ սրտատերև
Գնարբուկ սրտատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
Ցեղ | Գնարբուկ (Primula) |
Տեսակ | Գնարբուկ սրտատերև (P. rotundifolia) |
Միջազգային անվանում | |
Primula rotundifolia |
Գնարբուկ սրտատերև (լատին․՝ Primula cordifolia), գնարբուկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա բույս է, որն ունի 10-20 (40) սմ բարձրություն։ Տերևաթիթեղը սրտաձև հիմքով է, հանկարծակի լայն թևավոր կոթունի անցնող, համարյա մերկ։ Պսակը լիմոնի դեղին է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Լոռու (Պուշկինի լեռնանցք) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Մեծ Կովկասում և Անդրկովկասում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000-2400 մ բարձրությունների վրա, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, Կովկասի էնդեմիկ, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Բույսին սպառնացող վտանգներն են՝ որպես գեղազարդային բույս ինտենսիվ հավաքը և ինտենսիվ արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով աճելավայրերի կորուստը կամ դեգրադացիան։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ սրտատերև» հոդվածին։ |
|
|