Գնարբուկ
| Գնարբուկ | |
Գնարբուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
| Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
| Ցեղ | Գնարբուկ (Primula) |
| Տեսակ | Գնարբուկ (P. elatior) |
| Միջազգային անվանում | |
| Primula elatior | |


Գնարբուկ կամ թավրնջակ[1] (լատիներեն՝ Primula elatior, hայկական տարանունները`գարնանածաղիկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն), գնարբուկազգիների ընտանիքի բույս։
Դեղաբույսի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը](լատիներեն՝ primula)։ Գնարբուկազգիների ընտանիքի բույս։ Տերևներն արմատամերձ են, ծաղիկները երկսեռ՝ կանոնավոր հավաքված հովանոցավոր կամ գլխիկավոր ծաղկաբույլում։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է ավելի քան 500 տեսակ՝ տարածված Եվրոպայի ու Ասիայի բարեխառն շրջաններում և լեռների ալպիական գոտում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 67 տեսակ, իսկ 13 տեսակ՝ Հայաստանի անտառային և վերին լեռնային գոտում (առավելապես՝ Primula macrocalyx Bge)[2]։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։ Հանդիպում է ամենաբազմազան գունավորումներով։ Հայտնի են նաև այս ծաղկի լիաթերթիկ ձևերը։ Մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը՝ անտառային և վերին անտառային գոտիներում, բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին և այլուր[3]։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին։ Արմատում բացի վերոնշյալ բացադրիչներից կան նաև դաբաղանյութեր։ C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի։ դեղաբույսը հարուստ է մանգանով։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը։ Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը։ Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում։ Նրա պիտանելիությունը 2 տարի է։ Ծաղիկների եփուկը կիրառվում է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ։ Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն։
Այլ օգտակար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք։ Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ։ Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ՝ կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս։
Անվանումների բազմազանություն ըստ մարզերի
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարզ | Շրջան/քաղաք/գյուղ | Անվանում |
|---|---|---|
| Գեղարքունիքի մարզ | Մարտունի | վիճակ
վիժգի ծացիկ վիջիկ վիջիկ համբարձման ծաղիկ ջանգյուլում փիլավուկ |
| Վայոց ձորի մարզ | Խաչիկ գյուղ | ջանգյուլում
մեղվի լալա շուշան, գարունածաղիկ, թավրնջուկ, սոսուն, կովացնծուկ, ծովածաղիկ, նարգիզ |
| Սյունիքի մարզ | Մեղրի | մարգարիտ
ձնծաղիկ կուժկոտրուկ, կըժըկոտրի մայիսյան |
| Տավուշի մարզ | Նոյեմբերյան | լեգզածաղիկ, հավի աչք |
| Շիրակի մարզ | Արթիկ | համբարձվա ծաղիկ
հորոտ |
| Արագածոտնի մարզ | Ապարան | փլավախոտ
գինարբուկ շուշան, հովտաշուշան նունուֆար սոսենբայբուն, սուսանբար խնձորուկ |
| Լոռու մարզ | Վանաձոր | կովածաղիկ, պապի, համբարձում, գնարբուկ, հավի աչք, հորոտ
կովի աչք կատվափոխան |
| Կոտայքի մարզ | Հրազդան | ջյանգյուլում |
| Արցախ | կուժկոտրուկ կամ կժըկոտրե, կըժնըկոլա | |
| Գարդմանա աշխարհ | խնջլուզ | |
| Ադրբեջան | Գանձակ, Դաշկեսանի շրջան | կժըկոտրուկ |
| Վրաստան, Քվեմո Քարթլիի մարզ | Մառնեուլի շրջան, գ. Աղքյորփի | բուլու (սագի) աչք, խնջլուզի |
| Սամցխե-Ջավախեթի մարզ | Ախալցխա | թութիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ abbas, Mechithar Sebastensis (1769). Bargirkh haykazean lezoni. Bazaneal yerkous hators. Arareal i Mhitharay Sebastathuory. (etc.) (Wörterbuch der armenischen Sprache. in 2 Bd, verfasst von Mhithar aus Siwas etc.) armen. Bortoli.
- ↑ Kosenkova, Yu. S.; Polovinka, M. P.; Komarova, N. I.; Korchagina, D. V.; Morozov, S. V.; Vyalkov, A. I.; Kurochkina, N. Yu.; Cheremushkina, V. A.; Salakhutdinov, N. F. (2008 թ․ սեպտեմբերի 1). «Fatty-acid composition and secondary metabolites from slightly polar extracts of the aerial part of Primula macrocalyx». Chemistry of Natural Compounds (անգլերեն). 44 (5): 564–568. doi:10.1007/s10600-008-9145-5. ISSN 1573-8388.
- ↑ Հայաստանի դեղաբույսերը, Ա. Թորոսյան, «Հայաստան» հրատարալկություն, Երևան-1983
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գնարբուկ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Святковская Е., Тростенюк Н. Примулы для северного сада // Цветоводство. — 2008. — № 3. — С. 20—21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ» հոդվածին։ |
| ||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 138)։ |
| Ընթերցե՛ք «գնարբուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |