Աղքյորփի (գյուղ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղքյորփի (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Աղքյորփի | ||
վրաց.՝ ახქერფი
| ||
| 41°12′59″N 44°34′24″E / 41.21639°N 44.57333°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Քվեմո Քարթլի | |
| Շրջան | Մառնեուլի | |
| Համայնք | Մառնեուլի մունիցիպալիտետ | |
| ԲԾՄ | 1019 մ | |
| Բնակչություն | 610[1] մարդ (2014) | |
| Ազգային կազմ | հայեր[2] | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +995 | |
|
| ||
Աղքյորփի (վրացերեն՝ ახქერფი - Ախքերփի), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, Վիրահայոց լեռների հյուսիսային լանջին, Լալվարից սկիզբ առնող Աղքյորփի գետակի ափին, վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 60 կմ հեռավորության և ծովի մակարդակից 1019 մետր բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 742 բնակիչ, հիմնականում հայեր, որից 352 տղամարդ և 390 կին, իսկ 2014 թվականի տվյալների համաձայն, գյուղում ապրում էր 610 մարդ, որից 286 տղամարդ և 324 կին։
Գյուղի մոտակայքում է գտնվում Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառի հայտնի Խուճապի վանքը (13-րդ դար), որը սակայն տարածքային առումով պատկանում է Հայաստանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
| |||||||||||||||||||||
| ||||||
