Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 842 բնակիչ, որից 397 տղամարդ և 445 կին, մեծամասնությունը հայեր, կան նաև ադրբեջանցիներ: 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 635 մարդ, որից 308 տղամարդ և 327 կին:
Գյուղը գտնվում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգիԾոբոփոր գավառում: Այնտեղ էր գտնվում նաև Խոժոռնի պատմական ամրոց-բնակավայրը, որտեղ պահպանվել են 11-րդ դարի` հայերեն արձանագրություններով եկեղեցիները: Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր: Խոժոռնի բերդը գտնվում է գյուղի հարավային կողմի բարձր բլուրի վրա, որից պահպանվել են միայն պարսպի մնացորդները: Բերդի տարածքից ներքև մի ուրիշ բլրի վրա կա միանավ եեղեցի: Տեղաբնիկներն այն անվանում են «Դդողան»: Գյուղի արևմուտքում գտնվող հին գերեզմանոցում էլ պահպանվել է վերը հիշատակված հայերեն արձանագրություններով կիսաքանդ եկեղեցին: Գյուղի եկեղեցիները կառուցվել են 11-ից 13-րդ դարերում[3]: