Ղուդրո (վրացերեն՝ ყუდრო), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, Վիրահայոց լեռների հյուսիսային լանջին, վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 36 կմ հեռավորության և ծովի մակարդակից 950 մ բարձրության վրա։
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 43 բնակիչ, հիմնականում հայեր, որից 23 տղամարդ և 20 կին, իսկ 2014 թվականին այնտեղ արդեն ապրում էր 26 մարդ, որից 16 տղամարդ և 10 կին։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի և եկեղեցիների ավերակներ։