Խուճապի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուճապ (այլ կիրառումներ)
Խուճապի վանք
Խուճապի վանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ, Պրիվոլնոյե
ԹեմԳուգարաց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված12-րդ դար
Գմբեթ1
ՇինանյութՖելզիտային տուֆի սրբատաշ քար
Քարտեզ
Քարտեզ

Խուճապի վանք, 13-րդ դարի հայկական ճարտարապետական[1] հուշարձան է պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի շրջանում։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուճապի վանքը (XIII դ) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի[2]։ Վանքը կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից։ Զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է։ Մույթերը միակտուր քարից են, ութանիստ։ Խոր նախաբեմով աբսիդն ունի եռանկյունաձև խորշերով մշակված, արևելյան ճակատում բացվող երեք լուսամուտ։ Մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Գմբեթի 12 նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է։ Եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկարությամբ կից է սրահ գավիթը։ Հուշարձանը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, 5֊րդ հատոր, էջ ― 100։
  2. http://www.yeghishe.am/am/gallery/102/(չաշխատող հղում)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 100