Ութանիստ
Ութանիստ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Կանոնավոր բազմանիստ |
Նիստ | եռանկյուն |
Նիստեր | |
Կողեր | |
Գագաթներ | |
Մի գագաթից ելնող նիստեր | |
Գագաթի անկյունը | ստեռ |
Կետային համաչափության խումբ | Օկտաեդրական (Oh) |
Երկակի բազմանիստ | Խորանարդ |

Ութանիստ (հունարեն՝ οκτάεδρον, հունարեն՝ οκτώ, «ութ» и греч. հունարեն՝ έδρα — «հիմք»), Պլատենյան հինգ հայտնի ուռուցիկ կանոնավոր բազմանիստերից մեկը[1]։
Բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ութանիստն ունի 8 եռանկյունաձև նիստեր, 12 կող, 6 գագաթ, յուրաքանչյուր գագաթից ելնում են 4 նիստեր։
Եթե ութանիստի կողի երկարությունը а է, ապա լրիվ մակերևույթի մակերեսը (S) և օկտաեդրի ժավալը (V) հաշվվում են հետևյալ բանաձևերով՝
Ութանիստին արտագծված գնդի շառավիղը հավասար է՝
Ութանիստին ներգծված գնդի շառավիղը հաշվվում է հետևյալ բանաձևով՝
երկնիստ անկյուն։ , где .

Օկտաեդրի հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օկտաեդրին կարելի է ներգծել տետրաեդր, ընդ որում ութանիստի ութ նիստերից չորսը ընկած են տետրաեդրի չորս նիստերի հարթությունների վրա, օկտաեդրի բոլոր վեց գագաթները համընկնում են տետրաեդրի վեց կողերի միջնակետերին հետ։
- Օկտաեդրը կարելի է ներգծել խորանարդին, ընդ որում ութանիստի բոլոր վեց գագաթները ընկած կլինեն խորանարդի նիստերի կենտրոնների վրա։
- Օկտաեդրին կարելի է ներգծել խորանարդ, ընդ որում խորանարդի բոլոր ութ գագաթները կհամընկնեն օկտաեդրի ութ նիստերի կենտրոնների հետ։
- Կանոնավոր ութանիստը ունի համաչափության Oh կենտրոն, որը համընկնում է խորանարդի կենտրոնի հետ։
Ութանկյունը բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնության մեջ հանդիպող շատ բյուրեղներ ունեն հենց օկտաեդրի տեսք։ Օրինակ, ալմաստը, նատրիումի քլորիդը, պերովսկիտը, օլիվինը, ֆլյուորիտը, շպինելը։
-
Պերովսկիտ
-
Օլիվին
-
Ֆլյուորիտ
-
Շպինել
- Ութանիստի տեսք ունեն միջատոմային հեռավորությունները կիպ փաթեթվոչված մաքուր մետաղներում (նիկելի, պղնձի, մագնեզիումի, տիտանի, լանթանի և այլ մետաղների) ու իոնական միացություններում (նատրիումի քլորիդ, սֆալերիտ, վյուրցիտ և այլն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սովետական հանրագիտարան