Անիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիսոն
Pimpinella peregrina 1.JPG
Pimpinella peregrina
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Անիսոն
Լատիներեն անվանում
Pimpinella
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 29821
NCBI 40958
EOL 71007

IPNI40395

Անիսոն (լատ.՝ Pimpinella), քոշխոտ, կարար, հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 160, ՀՀ-ում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (P. aurea), անիսոն վարդագույն (P. rhodantha), անիսոն մանանեխատերև (P. peucedanifolia), անիսոն եռաբաժան (P. tripartita) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 15-120 սմ. Արմատամերձ և ցողունի ներքևի մասի տերևները կոթունավոր են, փետրաձև, ամբողջական կամ բլթակավոր, միջին մասինը՝ հաճախ խորը կտըրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն ձվաձև է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, չոր լեռնալանջերին և այլն։

Կիրառական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. արմատների եփուկն օգտագործում են որպես խորխաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոց։ Արմատը, տերևը և պտուղը օգտագործում են սննդի, եթերայուղը՝ օծանելիքի արդ-յան մեջ, քուսպն անասնակեր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png