Անիսոն սովորական
Անիսոն սովորական | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Անիսոն սովորական (Pimpinella) L., 1753 |
Անիսոն սովորական (Pimpinella anisum)՝ հովանոցավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրությամբ միամյա հոտավետ մշակովի խոտաբույս է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղները հասունանում են օգոստոսին։
Քիմիական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ է եթերայուղով, որի հիմնական մասը անեթոլն է։ Բայց այն պարունակում է նաև ճարպայուղ։
Բուժական ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձևով։ Բույսը խրձերով չորացնել, որից հետո մանրացնել և անջատել պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։
Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։
Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, պնևմոնիաների, ստամոքսի և աղիների կծկանքների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Կիրառում են անիսոնի ջրաթուրմը և եփուկը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բաղադրատոսմերը կարելի է գտնել հետևյալ գրքում՝ Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 16։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիսոն սովորական» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիսոն սովորական» հոդվածին։ |
|