Տփիկ անդրկասպիական
Տփիկ անդրկասպիական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Triticeae |
Ցեղ | Elymus |
Տեսակ | Տփիկ անդրկասպիական (E. transhyrcanus) |
Միջազգային անվանում | |
Elymus transhyrcanus |
Տփիկ անդրկասպիական (լատին․՝ Elymus transhyrcanus), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խիտ ճիմ առաջացնող խոտաբույս է։ 40-100 սմ բարձրությամբ ցողունը ուղիղ կանգնած է։ Հասկերը փուխր են, կանաչ, ուղիղ, 7-15 սմ երկարությամբ։ Ստորին ծաղկային թփերը նշտարաձև են՝ մերկ, կարճ, խորդուբորդ քիստերով, 8-10 մմ երկարությամբ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Ադրբեջանում, Արևելյան Անատոլիայում, Իրանում, Միջին և Կենտրոնական Ասիայում։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1800 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, տափաստաններում և կաղնու նոսրանտառում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված տնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող բնակության պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տփիկ անդրկասպիական» հոդվածին։ |
|
|