Վերպա կոնաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերպա կոնաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Morchellaceae
Տեսակ Վերպա կոնաձև
Լատիներեն անվանում
Verpa conica


Վերպա կոնաձև (լատին․՝ Verpa conica), Morchellaceae ընտանիքի պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10 սմ բարձրությամբ պտղամարմինը ուղիղ է։ 1-3 x 1-1,5 սմ գլխարկը մատնոցանման է, ազատ եզրերով, զանգակաձև կամ ձվաձև, թույլ ալիքավոր կամ ծալքավոր, վերևից բաց շագանակագույն, իսկ ներքևից՝ սպիտակ։ Բարակ, մոմանման պտղամիսը առանց յուրահատուկ համի և հոտի է։ Ոտիկը 5-10 x 1-1,5 սմ է, բաց դեղնավուն, սպիտակավուն, ալրանման փառով։ Գլանաձև պայուսակները պարունակում են 8 սպոր։ Մինչև 10 մկմ պարաֆիզները շականակագույն են, թելանման, գագաթնային մասում լայնացած։ Սպորները 20-25 x 12-18 մկմ են, կլորավուն կամ էլիպսաձև, անգույն, հարթ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հյուսիսային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոց, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1300-1900 մ բարձրություններում, մայիս-հունիս ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է։ Պտղամարմինները ուտելի են[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերպա կոնաձև» հոդվածին։