Ճարտարուկ Արարատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճարտարուկ արարատիից)
Ճարտարուկ Արարատի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Arabideae
Ցեղ Ճարտարուկ (Draba)
Տեսակ Ճարտարուկ Արարատի (D. araratica)
Միջազգային անվանում
Draba araratica

Ճարտարուկ արարատի (լատին․՝ Draba araratica), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ ճիմեր առաջացնող բազմամյա բույս է։ Տերևները ամբողջական են, արմատամերձ վարդակով և բաղկացած են խիտ ծածկված երկար, պարզ և կարճ եղանաձև մազիկներից։ Ծաղիկները դեղին են։ Ծաղկասլաքները մերկ են, 0,5-1,5 (2)սմ երկարությամբ։ Պատիճակները օվալ կամ կլորավուն են, 2,5-4 մմ երկարությամբ, իսկ բները ունեն 2-4 սերմեր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (Արագած լեռնագագաթ) և Գեղամի (Գեղամա լեռնաշղթա) ֆլորիստական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2300-3300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Կովկասում հանդիպում է միայն Հայաստանում։ Տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով տեսակին սպառնում է անհետացում։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Գեղամա լեռնաշղթայի աճելավայրերի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի բուֆերային գոտու սահմանային հատվածում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.