Մատնունի ուղիղ
Մատնունի ուղիղ | |
![]() Մատնունի ուղիղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Տրիբա | Potentilleae |
Ենթատրիբա | Potentillinae |
Ցեղ | Մատնունի (Potentilla) |
Տեսակ | Մատնունի ուղիղ (P. erecta) |
Միջազգային անվանում | |
Potentilla erecta |
Մատնունի ուղիղ(լատ.՝ Potentilla erecta), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա խոտաբույս է, որն ունի 10-30 սմ բարձրություն։ Ցողունները նուրբ են, հիմքից մեկական բարձրացող, վերևում՝ եղանաձև ճյուղավորված և մինչև գագաթ տերևակալած։ Տերևները եռմասնյա են, համարյա մերկ կամ ծածկված եզակի մազիկներով։ Բարակ երկար ծաղկակոթերի վրա գտնվող 10-13 մմ տրամագծով ծաղիկները վառ դեղին են, մեկական, վերին տերևների անոթներից դուրս եկող։ Բաժակաթերթերը և պսակաթերթերը 4-ական են, իսկ առէջները՝ բազմաթիվ։ Ծաղկակալը կիսագնդաձև է։ Պտուղը կազմված է բազմաթիվ ընկույզիկներից[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Ձորագետի վերին հոսանք, Օրան-Լոռի, Կլոր լիճ)։ Աճում է նաև Կովկասում, մասնավորապես Մեծ Կովկասի և Անդրկովկասի արևմտյան հատվածներում, հազվադեպ Դաղստանում, ինչպես նաև Եվրոպայում (բացի հարավային շրջաններից), Արևմտյան Սիբիրում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրությունների վրա, խոնավացած տեղերում, լճերի ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամսին, պտղաբերում է հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Չի պահպանվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|