Մատնունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատնունի
Potentilla nepalensis P6244228.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Երկշաքիլավորներ
Տիպ Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մատնունի
Լատիներեն անվանում
Potentilla L., 1753
Այլ անվանումներ

Արծաթախոտ, հնգամատնե, հզորուկ,

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մատնունի (լատ.՝ Potentilla), արծաթախոտ, հնգամատնե, հզորուկ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 300[1] (այլ տվյալներով՝ 500) տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Duchesnea indica A.jpg

Արմատներն իլիկանման հաստացած են։ Ցողունները փռվող են կամ կանգուն, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հակադիր են, սղոցաեզր։ Ծաղիկները հիմնականում մեկական են կամ հուրանանման ծաղկաբույլերում, բաց կամ մուգ դեղին։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը բագմընկուզիկ է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 29 տեսակ՝

  • մատնունի արևելյան (Potentilla orientalis),
  • մատնունի անփայլ (Potentilla impolita),
  • մատնունի ուղիղ (Potentilla recta),
  • մատնունի սողացող (Potentilla reptans),
  • մատնունի կիսամատնաևման (Potentilla seidlitziana) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, բացատներում, խճոտ վայրերում, ճամփեզրերին և այլն, աղբոտում ցանքերն ու այգիները։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, վերքամոքիչ միջոց, նաև ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Մատնունու Ծիրանավորը (P. porphyrantha) անդրկովկասյան բնաշխարհիկ է, աճում է միայն Գեղամա լեռնաշղթայում (3300-3500 մ բարձրություններում), ունի վառ վարդագույն ծաղիկներ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Իր մեջ պարունակող բավական մեծ քանակությամբ աղաղանյութերի շնորհիվ այս բույսը լայն տարածում է գտել ժողովրդական բժշկության մեջ։ Տերևներից և արմատակոճղերից պատրաստված եփուկները հայտնի մածուցիչ և պնդացնող միջոց են, իսկ հյութը խորհուրդ է տրվում փորկապության ժամանակ։

Վերերկրյա մասից պատրաստած թուրմը և եփուկը համարում են ուժեղ միզամուղ միջոց միզաքարային հիվանդության ժամանակ։ Խոտի եփուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են տարբեր բնույթի կծկանքների և կարկամախտի ժամանակ[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 180 տեսակ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guillén, A., et al. (2005). Reproductive biology of the Iberian species of Potentilla L. (Rosaceae). Anales del Jardín Botánico de Madrid 1(62) 9-21.
  2. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
  3. Species of Potentilla по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mabberley, D.J. (2002). Potentilla and Fragaria (Rosaceae) reunited. Telopea 9(4)։ 793—801.
  • Eriksson, T., Hibbs, M. S., Yoder, A. D. Delwiche, C. F. & Donoghue, M. J. (2003). The Phylogeny of Rosoideae (Rosaceae) based on sequences of the internal transcribed spacers (ITS) of nuclear ribosomal DNA and the TRNL/F region of chloroplast DNA. Int. J. Plant Sci. 164(2)։ 197—211. (PDF)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png