Սապնարմատ Ստևենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապնարմատ Ստևենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Սապնարմատ Ստևենի
Լատիներեն անվանում
Gypsophila stevenii


Սապնարմատ Ստևենի (լատին․՝ Gypsophila stevenii), մեխակազգիներին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-40 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Տերևները գծային են, 1-3 մմ լայնությամբ։ Բաժակի երկարությունը 3-3․5 մմ է։ Պսակաթերթերը սպիտակ են, 1․5 անգամ բաժակից երկար։ Ծաղկաբույլի մասում բույսը ծածկված է կարճ գեղձային մազիկներով[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք, գյուղ Հովք)։ Հանդիպում է նաև Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնաըին գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրության վրա, չոր քարքարոտ լանջերին, շիբլյակում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտվող տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, բնակավայրերի ենթակառուցվածքի զարգացման և ճանապարհաշինության հետևանքով, սպառնում է աճելավայրերի պայմանների խախտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ Ստևենի» հոդվածին։