Կլավարիադելֆուս վարսանդավոր
Կլավարիադելֆուս վարսանդավոր | |
![]() Կլավարիադելֆուս վարսանդավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Phallomycetidae |
Կարգ | Gomphales |
Ընտանիք | Կլավարիադելայիններ (Clavariadelphaceae) |
Ցեղ | Կլավարիադելֆուս (Clavariadelphus) |
Տեսակ | Կլավարիադելֆուս վարսանդավոր (C. pistillaris) |
Միջազգային անվանում | |
Clavariadelphus pistillaris |
Կլավարիադելֆուս վարսանդավոր (լատին․՝ Clavariadelphus pistillaris), Կլավարիադելայինների ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
5-15 (20) x 0,5-4 (6) սմ, միամյա, ուտելի պտղամարմինները սկզբում բաց դեղին են, ապա՝ դեղնավուն գունավորությամբ, երբեմն՝ սպիտակավուն, դեղնավուն կամ գորշավուն երանգով, գավազանաձև, գլանաձև, լախտանման կամ լեզվանման, պարզ կամ խմբերով, հաճախ բաց է։ Կտրելիս կարմրագորշավուն պտղամիս սպունգանման է և սպիտակ։ Պտղամարմնի ամբողջ մակերեսը (բացի ոտիկի ստորին հատվածից) ծածկված է սպորների շերտով։ Ոչ ամիլոիդ, լայն օվալաձև, հարթ, սպիտակ կամ դեղնավուն սպորները 11-16 x 6-10 մկմ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր արեալն ընդգրկում է Ասիան, Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայասանում հանդիպում է հազվադեպ։ Հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, Տավուշի մարզի շրջակայքում [1]:
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է 1100-1800 մ բարձրություններում, հողի վրա, լայնատերև և խառը անտառներում, խոնավ վայրերում, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|