Գորտնուկ երկարատերև
| Գորտնուկ երկարատերև | |
Գորտնուկ երկարատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
| Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
| Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
| Տրիբա | Ranunculeae |
| Ցեղ | Հրանունկ (Ranunculus) |
| Տեսակ | Գորտնուկ երկարատերև (R. lingua) |
| Միջազգային անվանում | |
| Ranunculus lingua | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Գորտնուկ երկարատերև (լատին․՝ Ranunculus lingua), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]50-150 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Սրացած, երկարավուն նշտարաձև ցողունային տերևները ունեն մինչև 20 սմ երկարություն։ Ծաղիկները դեղին են, իսկ պսակաթերթերը` 15-18 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Տաշիր քաղաքի, Սարատովկա, Նովոսելցովո, Կիզ-Կալա գյուղերի շրջակայք)։ Աճում է նաև Կովկասում (ցրված), Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում, Միջին և Կենտրոնական Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրությունների վրա, ճահիճներում, լճերի ափերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ երկարատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ երկարատերև» հոդվածին։ |
| ||||||||||
|